Շաբ, 28-Հունիս-2025, 0.19.16 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 10 » Լևանդովսկին «Բավարիա» չի տեղափոխվի. Ցորկ
2.40.42 AM
Լևանդովսկին «Բավարիա» չի տեղափոխվի. Ցորկ
Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը հաստատել է ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեի խոսքերը` հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վերաբերյալ: 

Հիշեցնենք` Վացկեն հայտարարել էր, որ Լեհաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը չի տեղափոխվի «Բավարիա» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Մենք արդեն հայտնել ենք Լևանդովսկուն և նրա գործակալներին մեր որոշման մասին: Նա, հավանաբար, հիասթափված է, բայց կհաղթահարի այդ զգացումն ու իրեն հատուկ խաղ կցուցադրի: Այդպես կվարվեր ցանկացած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ` համապատասխան խառնվածքով: Իսկ Ռոբերտը հենց այդպիսին է»,- ասել է Ցորկը:

Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը:

sport.1in.am
Դիտումներ: 413 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]