10.06.06 AM Լևանդովսկին արդեն պայմանագիր է կնքել այլ թիմի հետ. գործակալ | |
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գործակալ Մայք Բարտելը հաղորդել է, որ իր հաճախորդն արդեն ստորագրել է պայմանագիր այլ ակումբի հետ և ամռանը կհեռանա իր ներկայիս թիմից։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։ Լեհ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2014 թվականը և չի ներառում գնման հնարավորություն, սակայն գործակալի խոսքերով՝ ամեն ինչ արդեն որոշված է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լևանդովսկու ծառայություններով են հետաքրքրվում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան», սակայն Bild-ի տվյալներով՝ Ռոբերտը պայմանագիր է կնքել հենց մյունխենյան ակումբի հետ։ Նշենք, որ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 43 հանդիպման, դարձել 35 գնդակի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |