7.50.33 PM Լևանդովսկի. Խաղադաշտում ինձ չի հետաքրքրում այն, ինչ տեղի ունեցավ | |
Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին թիմի երկրպագուներին խոստացել է ուժերը չխնայել խաղադաշտում, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը պնդում է, որ իր տրամադրվածությունը ոչ մի կերպ չի փոխվի, չնայած նրան, ինչ տեղի ունեցավ վերջին մրցաշրջանից հետո: -Պատրաստ եմ «Բորուսսիայում» ներդնել բոլոր ուժերս: Ոչ մի նշանակություն չունի այն, ինչ տեղի ունեցավ: Խաղադաշտում ինձ դա չի հետաքրքրում, ու ես մտածում եմ միայն «Բորուսսիայի» հաղթանակի մասին: Այնպես որ, թիմի համար կանեմ այն ամենը, ինչ կարող եմ,- ասել է Լևանդովսկին: Հիշեցնենք' խաղացողը ցանկանում էր տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», սակայն դորտմունդյան ակումբի ղեկավարները թույլ չտվեցին նրան իրագործել իր մտադրությունը: allsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |