Շաբ, 28-Հունիս-2025, 0.29.48 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 6 » Կլոպը Գյոտցեին հաջողություններ է մաղթել «Բավարիայում»
9.33.20 PM
Կլոպը Գյոտցեին հաջողություններ է մաղթել «Բավարիայում»
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացասականորեն տրամադրված չէ թիմի նախկին կիսապաշտպան Մարիո Գյոտցեի նկատմամբ, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Մասնագետն ընդգծել է, որ հանգստությամբ է հետևելու Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի խաղին «Բավարիայի» մարզաշապիկով. «Երբ մենք իմացանք նրա' Մյունխեն տեղափոխության մասին, ուղղակի ապշել էինք: Սակայն ես նրան միայն լավն եմ մաղթում»,- ասել է Կլոպը:

Հիշեցնենք' Գյոտցեի տրանսֆերից հետո «Բորուսսիայի» ու «Բավարիայի» հարաբերությունները զգալիորեն սրվել էին: Դրան գումարվեց նաև Չեմպիոնների լիգայի եզրափակչում այս երկու թիմերի հանդիպումից ստացված լարվածությունը:


allsport.am
Դիտումներ: 384 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]