2.59.51 AM Կլոպի պատասխանը՝ Մոուրինյոյին | |
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորող Ժոզե Մոուրինյոյին: ՉԼ կիսաեզրափակիչում կայացած «Ռեալ» - «Բորուսիա» (2:0) խաղից հետո Մոուրինյոն դժգոհել էր հանդիպման գլխավոր մրցավար Հոուարդ Ուեբի կատարած աշխատանքից: Պորտուգալացին հայտարարել էր, որ Ուեբը պետք է կարմիր քարտ ցույց տար Մաց Հյումելսին՝ կոպիտ խաղի համար: «Չեմ ցանկանում խոսել մրցավարի մասին: Ռոբերտ Լևանդովսկու նկատմամբ բազմաթիվ դրվագներում խախտեցին խաղի կանոնները, որոնց դիմաց մի շարք դեպքերում կարելի էր կարմիր քարտ ցույց տալ: Օրինակ՝ Սերխիո Ռամոսը պետք է 7 անգամ դեղին քարտ ստանար»,- Kicker-ը մեջբերում է Կլոպի խոսքերը: 1in.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |