Շաբ, 28-Հունիս-2025, 0.26.00 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 15 » ԿԼՈՊ. ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՇԱՏ ԼԱՎ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԹԻՄԻ ԽԱՂԸ
2.19.53 AM
ԿԼՈՊ. ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՇԱՏ ԼԱՎ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԹԻՄԻ ԽԱՂԸ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է իր թիմի նորեկներից, հայտնում են գերմանական լրատվամիջոցները:

Բունդեսլիգայի փոխչեմպիոնն ու Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը նախորդ շաբաթ՝ հուլիսի 13-ին ընկերական խաղ է անցկացրել թուրքական «Բուրսասպորի» հետ: Դորտմունդցիներն այդ խաղում ջախջախեցին թուրքական ակումբին՝ 4:1 հաշվով: Կլոպը, մասնավորապես առանձնացրել է թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանին և Օբամեյանգին: Վերջինս այդ խաղում հայ ֆուտբոլիստի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը:

«Իր խաղով՝ Օբամեյանգը գրոհի եզրափակման նոր տարբերակներ է ապահովում թիմի համար: Եվ դա արդեն տեսանելի է:

Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա, ի թիվս այլ որակների, նա շատ լավ կազմակերպում է թիմի խաղը»,-ասել է Կլոպը:

armsport.am
Դիտումներ: 381 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]