Շաբ, 28-Հունիս-2025, 5.14.31 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 9 » Կլոպ. «Դեռ չենք կարող մրցակցել «Բավարիայի» հետ
1.13.15 AM
Կլոպ. «Դեռ չենք կարող մրցակցել «Բավարիայի» հետ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ այս պահին չի կարելի խոսել Մյունխենի «Բավարիայի» և իր թիմի միջև հավասար մրցակցության մասին:

Հիշեցնենք, որ վերջերս Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը գովեստի խոսքեր էր ասել դորտմունդցիների հասցեին՝ նշելով, որ նրանք կարող են մրցակցել Պեպ Գվարդիոլայի թիմի հետ:

«Քաջալերող է, որ բունդեսթիմի գլխավոր մարզիչն այդպիսի կարծիք ունի մեր թիմի մասին: «Բավարիայի» դեմ խաղերի ժամանակ մենք այնպիսի զգացում չունեինք, որ մրցակիցը մեզ մի քանի անգամ գերազանցում է: Սակայն նրանք այնպիսի կազմ ունեն, որի շնորհիվ նրանք կարող են ցանկացած իրավիճակում լուծել իրենց խնդիրները: Իսկ մենք դա չունենք. 2 թիմերի միջև թեկուզ փոքր, բայց տարբերություն կա: Մեր խնդիրը մրցաշարային աղյուսակի բարձր հորիզոնականներում լինելն է, իսկ «Բավարիան» արդեն մի տարի չէ, ինչ Եվրոպայի լավագույն թիմերի եռյակում է»,-ասել է Կլոպը:

Sport.am
Դիտումներ: 461 | Ավելացրեց: Լյովա | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]