Շաբ, 28-Հունիս-2025, 0.25.08 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 25 » ԿԵԼԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԼԻՆԵԼ ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԱՎԱԳԸ
8.45.07 AM
ԿԵԼԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԼԻՆԵԼ ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԱՎԱԳԸ
«Բորուսիայի» կիսապաշտպան Սեբաստիան Կելը նոր մրցաշրջանում ընտրվել է թիմի ավագ, հայտնում է «Kicker»-ը:

Յուրգեն Կլոպը շարունակում է վստահել 33-ամյա ֆուտբոլիստին և հույսեր է կապում նրա փորձի հետ:

Կելը «Բորուսիայի» կազմում իր նորամուտը նշել է 2002 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր Գերմանիայի փոխչեմպիոնի կազմում նա մասնակցել է` 234 հանդիպման և խփել է 19 գոլ:

Թիմում 11 մրցաշրջան անցկացրած Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը 3 անգամ նվաճել է Գերմանիայի առաջնությունը, դարձել է Գերմանիայի գավաթակիր և Չեմպիոնների լիգայի 2012/13 մրցաշրջանի եզրափակչի մասնակից:

ARMSPORT.AM
Դիտումներ: 380 | Ավելացրեց: Լյովա | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]