Շաբ, 28-Հունիս-2025, 0.00.24 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 3 » Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի ոդիսականը. ֆուտբոլիստը բուժզննում է անցել «Բորուսսիայում» (թարմացվում է)
7.42.24 PM
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի ոդիսականը. ֆուտբոլիստը բուժզննում է անցել «Բորուսսիայում» (թարմացվում է)
Արդեն մոտ երկու շաբաթ է բրիտանական, ուկրաինական և հայկական ԶԼՄ-ները ողողված են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` անգլիական «Լիվերպուլ» տեղափոխության մասին լուրերով:
09.07.13 01:56 Դոնեցկի «Շախտյորը» հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որտեղ տեղեկացրեց տրանսֆերի կայացման մասին: Գերմանական ակումբը վճարել է «հանքափորներին» 27,5 մլն եվրո: Ուկրաինական ակումբը շնորհակալություն հայտնեց ու հաջողություն ցանկացավ Մխիթարյանին: Ամենայն հավանականությամբ երեքշաբթի օրը Մխիթարյանը կկնքի անձնական պայմանագիրը գերմանական ակումբի հետ:

08.07.13 18:53 Ահա ինչ նշված «Բորուսսիայի» բաժնետերերի հայտարարության մեջ. «Borussia Dortmund GmbH & Co. KGaA ընկերությունը (հետագայում` «Բորուսսիա Դորտմունդ») և «Շախտյոր» ՖԱ-ը համաձայնության են եկել հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի իրավունքների փոխանցման հարցում: «Բորուսսիա Դորտմունդը» և ֆուտբոլիստը համաձայնության են եկել պայմանագրի ժամկետի հարցում` մինչև 2017թ.-ի հունիսի 30-ը: Առայժմ համաձայնեցված չեն պայմանագրի մանրամասները»:

08.07.13 18:39 Kicker-ը, հղում կատարելով «Բորուսսիայի» մամլո ծառայությանը, հայտնում է, որ «Բորուսսիան» ու «Շախտյորը» համաձայնության են եկել Մխիթարյանի տրանսֆերի հարցում: Տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն եվրո: Ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքվի մինչև 2017թ.-ը: Ներկա պահին համաձայնեցվում են պայմանագրի մնացած մանրամասները:


08.07.13 17:03 Bild-ը տեղեկացնում է, որ Մխիթարյանը բուժզննման է ժամանել տեղի ժամանակով 12:01: Ընդհանուր առմամբ բուժզննումը տևել է 90 րոպե:

08.07.13 16:48 Sky Sport Germany-ն նույնպես հայտնում է բուժզննման մասին` ավելացնելով, որ օրվա երկրորդ կեսին Մխիթարյանը պայմանագիր կկնքի «Բորուսսիայի» հետ:

08.07.13. 16:15 Գերմանական Bild թերթի` «Բորուսսիային» նվիրված թվիտերի էջում հաղորդվում է, որ Մխիթարյանը հաջողությամբ բուժզննում է անցել գերմանական ակումբում:

08.07.13 15:45 Սպասվում է, որ մոտակա ժամերի ընթացքում Մխիթարյանը ժամանել է Դորտմունդ: Հնարավոր է` մեր ֆուտբոլիստը պաշտոնապես ներկայացվի երկուշաբթի օրը Մեգդբուրգում կայանալիք ընկերական հանդիպումից առաջ:

08.07.13 05:00 Գերմանական թերթերը հաղորդում են, որ Մխիթարյանը արդեն երկուշաբթի օրը պայմանագիր կստորագրի «Բորուսսիայի» հետ: Ընդ որում նշվում է, որ Մխիթարյանը ստանալու է 10 համարի մարզաշապիկը:

05.07.13 23:44 Спорт-Экспресс-ի հաղորդմամբ` Մխիթարյանը երեք տարվա պայմանագիր կկնքի գերմանական ակումբի հետ: Տրանսֆերի արժեքը կկազմի 27,5 մլն եվրո: 

Մնում է սպասել պաշտոնական տեղեկատվության երկու ակումբներից մեկից:

05.07.13. 22:25 Ներկա պահին գերմանական գրեթե բոլոր պարբերականները խոսում են տրանսֆերի մասին` որպես կայացած փաստ: Ներկա պահին ընթանում է բանակցությունների ավարտական փուլը: Ուկրաինական tribuna.com-ը ևս վստահեցնում է, որ երկու ակումբները պայմանավորվել են տրանսֆերի հարցում: Անգլիական մամուլը խոսում է այն մասին, որ «Լիվերպուլը» ձեռքից բաց թողեց Մխիթարյանին:

05.07.13. 21:00 Եթե մեկ շաբաթ առաջ Մխիթարյանի անունը ավելի շատ կապվում էր «Լիվերպուլի» հետ, ապա այժմ ամեն ինչ գնում է նրան, որ «Բորուսսիան» առաջ է անցել իր մրցակցից Մխիթարյանի համար պայքարում: Օրվա սկզբում գերմանական հեղինակավոր Bild-ը հաղորդեց, որ դորտմունդցիները համաձայնության են եկել ֆուտբոլիստի հետ: Իսկ ահա օրվա ընթացքում հաղորդվեց, որ դորտմունդցիների կոմերցիոն տնօրեն Վացկեն ու մարզական տնօրեն Ցորկը մեկնում եմ Դոնեցկ «Շախտյորի» հետ բանակցությունները ավարտին հասցնելու նպատակով: 

03.07.13 02:56 Որոշ լռությունից հետո արտասահմանյան մամուլը նորից սկսեց խոսել Մխիթարյանի տրանսֆերի մասին: CNN-ի մեկնաբան Տանկրեդի Պալմերին, հղում կատարելով Sky Italia-ին, նշել է, որ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կընդունի գերմանական ակումբի առաջարկը: Նույն կարծիքին է նաև հանրահայտ Goal.com կայքը: 

 29.06.13 13:00 Russia Today պարբերականի լրագրող Ալեքսեյ Յարոշևսկին, հղում կատարելով ուկրաինական ակումբին մոտ կանգնած աղբյուրին, հայտնում է, որ առաջիկա 3 օրերի ընթացքում Մխիթարյանը կդառնա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:

29.06.13 00:21 Ըստ ռուսական Спорт-Экспресс թերթի տվյալների` «Լիվերպուլ» մոտ օրերս պաշտոնապես կհայտատարի Մխիթարյանի տրանսֆերի մասին: Ըստ պարբերականի թիմերն արդեն համաձայնության են եկել: Գործարքի արժեքը կկազմի 30 մլն եվրո (այնքան, ինչքան պահանջում է ուկրաինական ակումբը): Ներկա պահին ֆուտբոլիստը գտնվում է Երևանում, մի քանի օրից նա կմիանա իր նոր թիմին:

Հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ժամանակ ևս հաստատել էին, որ Մխիթարյանը ներկա պահին Երևանում է: Ընդ որում հաղորդման ընթացքում նշվել է, որ Մխիթարյանի տրանսֆերի պատմությունը իր ավարտը կունենա շաբաթվա վերջին: 

28.06.13 16:46 «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված այսպես կոչված «հայկական կողմը»՝ Դոնեցկի «Մետալուրգի» ու «Փյունիկի» հայ սեփականատերերը, պատրաստ են իրենց գումարներից մասամբ կամ ամբողջությամբ հրաժարվել՝ միայն թե կայանա «Շախտյոր»-Մխիթարյան-«Լիվերպուլ» գործարքը: 

Բացի այդ թերթի լրագրող Արմեն Նիկողոսյանը պատմում է 2010թ.-ին «Շախտյորի» ու «Մետալուրգի» միջև կնքված պայմանագրի մի քանի մանրամասների մասին

http://www.armtimes.com/43115

28.06.13. 13:34 Մինո Ռայոլան Անգլիայում հանդիպել է «Տոտենհեմի» տեխնիկական տնօրենի հետ: Sky Sport-ը հաղորդում է, որ հանդիպման թեման եղել է Մխիթարյանի տրանսֆերը: Ավելի վաղ Միրչա Լուչեկսուն հայտարարել էր, որ Մխիթարյանը ներկա պահին սպասում է առաջարկությունների:

27.06.13. 19:36 Գործակալ Դմիտրի Սելյուկը Итар-Тасс-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ներկա պահին կա երեք ակումբ, որոնք ցանկանում են ձեռք բերել Մխիթարյանին: Ըստ Известия-ի` բացի «Լիվերպուլից» ու «Բորուսիայից» պայքարի մեջ է նաև Մախաչկալայի «Անժին»: Ընդ որում, ռուսական թիմը պատրաստ է բավարարել «Շախտյորի» ֆինանսական պահանջները, սակայն ինքը` ֆուտբոլիստը ցանկություն չունի խաղալ Ռուսաստանում:

26.06.13 17:14 Սերգեյ Պալկինը հայտարարում է, որ Դորտմունդի «Բորուսիան» 30 մլն դոլար է առաջարկել: Միևնույն ժամանակ Պալկինը հայտնել է ուկրաինական ակումբի պահանջները` 30 մլն եվրո միանվագ վճարի տեսքով:

26.06.13 16:50 Итар-Тасс-ը հաստատում է, որ Մխիթարյանը այժմ Լոնդոնում է` ավելացնելով որ մոտակա ժամերի ընթացքում նա կուղևորվի Լիվերպուլ:

26.06.13 14:07. Մինչդեռ «Լիվերպուլի» երկրպագուներն ակտիվորեն քննարկում են, որ Մխիթարյանը ներկա պահին գտնվում է Լոնդոնում: Հիմքը` երկրպագուներից մեկի կողմից տարածած նկարն է, որը, ըստ նրա հավաստիացման, արվել է Լոնդոնի հյուրանոցներից մեկում:


26.06.13 09:10 Գերմանական հանրահայտ Bild պարբերականը վստահեցնում է, որ Դորտմունդի «Բորուսիան» ևս պայքարելու է Մխիթարյանի համար: Ըստ պարբերականի, գերմանական ակումբը պատրաստ է 25 մլն եվրո ծախսել տրանսֆերի համար:


25.06.13. 03:30 «Շախտյորի» գործադիր տնօրեն Պալկինը հերթական անգամ հայտարարեց, որ ոչինչ չի լսել «Լիվերպուլի» հետաքրքրության մասին: Ավելին, Մխիթարյանին տուգանք է սպառնու, եթե նա ևս մի քանի օր բացակայի թիմի մարզումներից:


Սերգեյ Պալկին. «Գաղափար անգամ չունեմ, թե ինչու է Մխիթարյանն իրեն այդպես պահում» 


24.06.13. 18:59 Առավոտյան լուրեր տարածվեցին, որ «Լիվերպուլը» արդեն պայմանավերվել է տրանսֆերի հարցում: Ճիշտ է` աբյուրը դժվար է դասել հավաստիների շարքին: Մինչդեռ «Շախտյորի»`  հունիսի 24-ի մարզմանը Մխիթարյանը ևս ներկա չի եղել: Առայժմ այս կապակցությամբ ուկրաինական ակումբից ոչ ոք պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:


22.06.13. 21:50 Իր տրանսֆերի շուրջ ստեղծված իրարացնման վերաբերյալ վերջապես մեկնաբանություններ տվեց ինքը` Մխիթարյանը, հայտարարելով, որ բոլոր բանակցություններով զբաղվում է իր գործակալը: Մխիթարյանը նաև նշեց, որ ՀՖՖ նախագահը ոչ մի կապ չունի տարբեր լուրերում նշվող տեղեկությունների հետ:


Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել հայտարարությամբ


21.06.13. 23:40 Նոր մանրամասներ Մխիթարյանի պայմանագրի վերաբերյալ: Մխիթարյանի պայմանագրում նշված փաստացի «կլաուսուլա» չկա:


«Շախտյորը» Մխիթարյանի համար պահանջում է 40մլն եվրո, 30մլնը դա...


21.06.13 19:59 Итар-Тасс տեղեկատվական գործակալությունը, հղում կատարելով «Շախտյորին» մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում է, որ երկու թիմերի միջև բանակցությունները դադարեցվածել են` երրորդ կողմի (տվյալ դեպքում Օլեգ Մկրտչյանի ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի) հետ համաձայնության չգալու պատճառով:


21.06.13 03:35 Mirror-ը ևս խոսում է «երրորդ կողմի» առկայության մասին, ու հաղորդում է, որ ներկա պահին հենց այդ  «երրորդ կողմի» պատճառով խնդիրներ են ծագել բանակցությունների ընթացքում:


21.06.13 01:10 BBC-ի թղթակից Ֆիլ Մաքնալթին, խոսելով «Լիվերպուլի» տրանսֆերային գործարքների մասին, նշում է, որ Մխիթարյանի տրանսֆերի հարցով մրցակիցներ կան եվրոպական այլ ակումբներից:


20.06.13 22:29 «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինըֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մխիթարյանի պետք է միանա Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող ուկրաինական թիմին կիրակի օրը` հունիսի 23-ին: Նշենք, որ այսօր արդեն թիմին միացել են ազգային հավաքականներում իրենց հանդիպումներն անցկացրած Անդրեյ Պյատովը, Յարոսլավ Ռակիցկին, Վյաչեսլավ Շևչուկը, Ալեքսանդր Կուչերը, Տոմաշ Հյուբշմանն ու Դարիո Սռնան: Ներկա պահին թիմի հետ չեն մարզվում միայն Մխիթարյանն ու Էդուարդոն:


20.06.13. 18:14 ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բլոգերների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Մխիթարյանի տրանսֆերևից ստացված գումարի 50 տոկոսը բաժին է հասնելու Դոնեցկի «Մետալուրգին», որն էլ իր հերթին այդ գումարի 50 տոկոսը փոխանցելու է Երևանի «Փյունիկին», որի նախագահը հանդիսանում է Հայրապետյանի որդին:


20.06.13. 17:30 Իր հերթին Спорт-Экспресс-ի խմբագիր Արթուր Պետրոսյանը թվիտերի իր էջում գրել է, որ Մխիթարյանը ներկա պահին իր մոր ու քրոջ հետ գտնվում է Վիեննայում: Եթե մինչև կիրակի օրը հստակություն չմտցվի տրանսֆերի հարցում, ապա Հենրիխը կմիանա Զալցբուրգի մոտակայքում իր ուսումնամարզական հավաքն անցկացնող «Շախտյորին»: Ըստ Պետրոսյանի` ֆուտբոլիստն ուզում է միանալ «Լիվերպուլին», սակայն «Շախտյորը» և այս տրանսֆերում իրենց շահն ունեցող երրորդ կողմը ավելի մեծ առաջարկության են սպասում:


20.06.13. 16:15 Итар-Тасс-ը տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ «Լիվերպուլը» առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի կայացման մասին, իսկ գործարքի արժեքը կկազմի 22 մլն ֆունտ:


armfootball.com

Դիտումներ: 488 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]