7.18.37 AM Հենրիխ Մխիթարյան. Երբ դադարում ես սովորել, դադարում ես ապրել | |
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է հարցազրույցներ տալ գերմանական լրատվամիջոցներին: Ներկայացնում ենք Ruhr Nachrichten-ին տված Մխիթարյանի հարցազրույցը: -Պարոն Մխիթարյան, ճանաչու՞մ եք Կառլ-Հայնց Ռումենիգեին: -Գիտեմ, որ նա մեծ ֆուտբոլիստ է եղել: Նրա մասնակցությամբ տեսանյութեր եմ դիտել: -Ռումենիգեն նշել է, որ չգիտի Ձեզ: -Դա նորմալ է: Ես խաղացել եմ Ուկրաինայում, որի առաջնությունը շատերը չեն նայում: -Այժմ նա արդեն կծանոթանա Ձեզ հետ: Կա արդյոք տարբերություն «Բորուսսիայի» և Ձեր նախկին թիմ «Շախտյորի» նախապատրաստական փուլերի միջև: -Ընդհանուր առմամբ' ոչ: Թիմերը կարող են տարբերվել իրենց փիլիսոփայությամբ, թե ինչպես են ցանկանում խաղալ ֆուտբոլ: Բայց այդ մասին ես շատ բան չեմ կարող ասել, քանի որ երկար ժամանակ չէ, ինչ այստեղ եմ:
-Կարծես, Դուք թիմին հարմարվելու խնդիրներ չունեցաք: -Ես փորձում եմ արագ սովորել և լինել ուշադիր: Զգացել եմ, որ մարզիչը փորձում է հնարավորինս արագ ինձ ինտեգրել թիմին և հասկանալ, թե ինչպես է խաղալու թիմը: Բայց ես միայն 2 ստուգողական խաղի եմ մասնակցել: Ավելի ուշ ավելի լավ կարող եք դատել, թե ինչ ստացվեց: -Ի՞նչ է ասում Ձեզ այստեղ' «Բադ Ռագացում», Յուրգեն Կլոպը: -Նա ինձ խորհուրդներ է տալիս, բացատրում է, թե ինչպես ինձ պետք է դրսևորեմ խաղադաշտում: -Ի՞նչ դերակատարություն ունեցավ Կլոպը «Բորուսսիա» տեղափոխության հարցում: -Շատ մեծ: Նա մեծագույն մարզիչ է և շատ պրոֆեսիոնալ է աշխատում: -Դոնեցկում և Դորտմունդում խաղաոճերի միջև նմանություն կա: Դա Ձեզ համար նշանակություն ունի՞: -Խաղային նմանությունն ինքնին չի օգնելու: Կախված է ինքդ քեզանից. թե որքան արագ կհարմարվես թիմիդ: -25 գոլ Ուկրաինայի առաջնության 29 խաղերում: Իրականում Դուք փորձառու հարձակվո՞ղ եք: -Ես գրոհող կիսապաշտպան եմ (ծիծաղում է): Խաղադաշտում շատ եմ տեղաշարժվում: -Ուկրաինայի և Գերմանիայի առաջնությունների արդյունավետության ցուցանիշները տարբեր են: Որքա՞ն գոլ կարող եք խփել առաջիկա մրցաշրջանում: -Այդ մասին չեմ մտածում և չեմ ցանկանում հայտնվել լրացուցիչ ճնշման տակ: Անշուշտ, ունեմ որոշակի ակնկալիքներ, բայց կոնկրետ թվի մասին չեմ մտածում: -Ի՞նչ ակնկալիքներ ունեք «Բորուսսիայից»: -Մենք խաղում ենք հաղթելու համար: Որպես մարզիկ, պետք է ամեն ինչ անել տիտղոսներ նվաճելու համար: Ինչպես նաև պատմության մեջ անուն թողնելու համար: -Գիտեք 5 լեզու, ինչպես նաև գերմաներեն մի քանի բառ... -Պետք է միշտ սովորել: Երբ դադարում ես սովորել, դադարում ես ապրել: -Շատերը գիտեն Ձեզ որպես ֆուտբոլիստ, իսկ որպես մա՞րդ: -Սիրում եմ թատրոն և կինո գնալ: Ժամանակ առ ժամանակ ինձ անհրաժեշտ են լինում փոփոխություններ: Նաև սիրում եմ տանը հանգստանալ:
allsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |