1.49.01 AM Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի երկրորդ ամենաթանկարժեք ամառային տրանսֆեր | |
Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրորդն է գերմանական Բունդեսլիգայի՝ 2013-ի ամռան ամենաթանկարժեք տրանսֆերների ցուցակում: 24-ամյա Մխիթարյանի տեղափոխությանը Դոնեցկի «Շախտյորից» «Բորուսիա» կազմել է 27.5 միլիոն եվրո: Հենրիխին գերազանցել է միայն Մարիո Գյոտցեն, ում ձեռք բերելու համար Մյունխենի «Բավարիան» դորտմունդցիներին վճարել է 37 միլիոն եվրո: Բունդեսլիգա. ամռան ամենաթանկարժեք տրանսֆերները 1. Մարիո Գյոտցե («Բորուսիայից»՝ «Բավարիա») – 37 միլիոն եվրո 2. Հենրիխ Մխիթարյան («Շախտյորից»՝ «Բորուսիա») – 27.5 3. Տիագո Ալկանտարա («Բարսելոնայից»՝ «Բավարիա») – 25 4. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Սենտ Էթյենից»՝ «Բորուսիա») – 13 5. Սոն Հեն Մին («Համբուրգից»՝ «Բայեր») – 10 6. Սոկրատիս Պապաստատոպուլոս («Վերդերից»՝ «Բորուսիա») – 9.5 7. Ադամ Սալաի («Մայնցից»՝ «Շալկե») – 8 8. Տիմ Կլոզե («Նյուրնբերգից»՝ «Վոլֆսբուրգ») – 6 9. Ռաֆայել (Կիեւի «Դինամոյից»՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիա») – 5 10. Էմրե Ջակ («Բավարիայից»՝ «Բայեր») - 5 NEWS.am Sport | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |