Շաբ, 28-Հունիս-2025, 0.01.04 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 9 » Հենրիխ Մխիթարյան. «Ընտրեցի «Բորուսսիան», քանի որ այն մեծ ակումբ է»
10.25.59 AM
Հենրիխ Մխիթարյան. «Ընտրեցի «Բորուսսիան», քանի որ այն մեծ ակումբ է»
Դորտմունդի «Բորուսսիայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է իր ընտրությունը կանգ առնել գերմանական ակումբի վրա:

- Ինչու՞ ընտրեցիր «Բորուսսիան»:

- Ես ուզում էի իմ անցնեի իմ կարիերայի հաջորդ աստիճանին, և ես կատարեցի այդ քայլը: Ընտրեցի «Բորուսսիան», քանի որ այն մեծ ակումբ է, որտեղ հիանալի ֆուտբոլիստներ են խաղում ու գերազանց մարզիչ ունի, այդ պատճառով էլ ես տեղափոխվեցի այստեղ:

- Դու «Շախտյորի» կազմում խաղացել ես Դորտմունդում, ի՞նչ կասես մարզադաշտի մթոլորտի ու «Բորուսսիայի» երկրպագուների մասին:

- Դորտմունդի դեմ խաղալից այնպիսի զգացողություններ չեմ ունեցել, ինչպես հիմա: Ես չեմ տեսել մի թիմ, որը «Բորուսսիայի» պես երկրպագուներ ունենա: Խաղալով «Բորուսսիայի» կազմում հույս ունեմ զգալ այդ աջակցությունը յուրաքանչյուր խաղում:

- Որո՞նք են քո անձնական նպատակները «Բորուսսիայում»:

- Օգնել թիմին հաղթել յուրաքանչյուր խաղում:

ArmFootball.com
Դիտումներ: 448 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]