Շաբ, 28-Հունիս-2025, 0.15.24 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 16 » Հենրիխ Մխիթարյան. «Խնդրեցի Լուչեսկուին, որ մտնի իմ իրադրության մեջ» (VIDEO)
8.31.37 PM
Հենրիխ Մխիթարյան. «Խնդրեցի Լուչեսկուին, որ մտնի իմ իրադրության մեջ» (VIDEO)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստի կարգավիճակում առաջին մամլո ասուլիսի ժամանակ խոսել է նաև իր նախկին ակումբից` Դոնեցկի «Շախտյորից»:

- Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին, ովքեր երեք տարվա ընթացքում աջակցել են ինձ «Շախտյորում»: Ինձ համար կարևոր է, որպեսզի նրանք հասկանան, որ «Շախտյորում» ամեն ինչ շատ լավ էր, ու ոչ մի խնդիր չկար: Մարզչի հետ բազմիցս խոսել եմ, նա հասկանում է ինձ: Ես խնդրել եմ նրան մտնել իմ իրադրության մեջ, որովհետև ուզում եմ խաղալ ուժեղ առաջնությունում: Շնորհակալ եմ ոչ միայն նրան, այլև նախագային, երկրպագուներին, ովքեր ըմբռնումով են մոտեցել իմ խնդրանքին:

Շատ գոլեր եմ խփել «Շախտյորում» ու շատ հաղթանակներ տարել, սակայն ամենալավ տպավորությունները մնացել են առաջին անգամ Ուկրաինայի առաջնությունն ու գավաթը հաղթելուց,- նշել է Մխիթարյանը:

ArmFootball.com

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Դիտումներ: 386 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]