Ուրբ, 27-Հունիս-2025, 11.46.17 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 16 » Հենրիխ Մխիթարյան. Մի քանի մարզումներն ու երկու հանդիպուները բավարար չեն հարմարվելու համար
11.36.14 AM
Հենրիխ Մխիթարյան. Մի քանի մարզումներն ու երկու հանդիպուները բավարար չեն հարմարվելու համար
Ես շատ ուշադիր եմ Յուրգեն Կլոպի խոսքերին, սակայն մի քանի մարզումներն ու երկու հանդիպուները բավարար չեն հարմարվելու համար, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Իմ ընտրության մեջ հսկայական դեր է խաղացել Յուրգեն Կլոպը: Նա մեծագույն մարզիչ է: Թիմում հավաքվել են գերազանց ֆուտբոլիստներ եւ իսկական պրոֆեսիոնալներ: Ես հարձակողական կիսապաշտպան եմ: Խաղը սկսում եմ տասը համարի դիրքում, բայց հանդիպման ընթացքում նահանջում եմ, երբեմն հայտնվում եմ գրոհի սուր ծայրին: Թիմի հետ տիտղոս նվաճելը անհավանական հաճույք է: Մենք ֆուտբոլ ենք խաղում տիտղոսներ նվաճելու համար: Ֆուտբոլից բացի, սիրում են թատրոն եւ կինո գնալ: Երբեմն ցանկություն է լինում պարզապես մնալ տանը եւ մի լավ հանգստանալ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը գերմանական Kicker-ին:

sport.news.am
Դիտումներ: 345 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]