8.33.59 PM Հենրիխ Մխիթարյան. «Մեծ հաճույք է հաղթել թիմի հետ» | |
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Kicker պարբերականին: - Դուք կարծես թե Դորտմունդում հարմարվելու խնդիր չունեք: Իսկապես ամեն ինչ այդքան հե՞շտ ստացվում: - Ես շատ ուշադիր լսում եմ Յուրգեն Կլոպպին: Սակայն պետք չէ մոռանալ, որ առայժմ ես ընդամենը մի քանի մարզումներ եմ անցկացրել ու երկու հանդիպում անցկացրել: - Դուք հայտարարեցիք, որ սրտով եք ընտրել «Բորուսսիան»: Ի՞նչ դեր է խաղացել այդ ընտրության մեջ Յուրգեն Կլոպպը: - Շատ մեծ դեր ունի: Նա գերազանց մարզիչ է: Ու գիտեմ, որ «Բորուսսիան» շատ լավ ու պրոֆեսիոնալ թիմ է: - Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Շախտյորի» կազմում խաղացել ես Դորտմունդում: «Բորուսսիայի» ֆուտբոլիստբերից ու՞մ կառանձնացնես: - Ամբողջ թիմին: Չեմ ուզում մեկին առանձնացնել: Բոլորն էլ լավ խաղացին: - Ուկրաինայի վերջին առաջնությունում 29 խաղում դարձել ես 25 գոլի հեղինակ: Դու քեզ հարձակվո՞ղ ես համարում, թե՞ կիսապաշտպան: - Սկզբում խաղում եմ 10 համարի դիրքում: Խաղի ընթացքում շատ եմ տեղաշարժվում: Կարող եմ նահանջել, կամ էլ հայտնվել հարձակման գծում: - Դուք 4 անգամ դարձել եք Հայաստանի չեմպիոն, երեք անգամ` Ուկրաինայի չեմպիոն: Տիտղոսները կարծես թե հետապնդում են Ձեզ: - Մեծ հաճույք է հաղթել թիմի հետ: Ֆուտբոլ խաղում են հաղթելու համար: Լավ է, երբ դուք շարժառիթ ունեք: Պետք է ամեն ինչ անել տիտղոսներ նվաճելու համար: - Բացի ֆուտբոլից, ինչո՞վ եք սիրում զբաղվել: - Սիրում եմ թատրոն կամ կինո հաճախել: երբեմն փոփոխությունների կարիք եմ զգում: Բայց միշտ ինչ-որ բանով զբաղված եմ լինում: Երբեմն պարզապես հանգստանում եմ տանը: ArmFootball.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |