11.51.37 PM Հենրիխ Մխիթարյան. Հույս ունեմ` կարժանանամ դորտմունդցի երկրպագուների սիրուն | |
Դորտմունդի «Բորուսսիայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը երեկ թիմի հետ առաջին մարզումն անցկացնելուց հետո պատասխանել է ակումբի պաշտոնական ալիքի հարցերին: -Սա շատ կարևոր քայլ էր իմ կյանքում: Ես ընտրել եմ «Բորուսսիան», քանի որ այն մեծ թիմ է' հիանալի ֆուտբոլիստներով ու մարզչով: Երբ ես «Շախտյորի» կազմում խաղում էի «Բորուսսիայի» մարզադաշտում, ականատես եղա հիասքանչ մթնոլորտի: Դորտմունդյան ակումբի երկրպագուները ֆանտաստիկ մթնոլորտ են ստեղծում: Հուսով եմ, որ կարժանանամ նրանց սիրուն: Իմ նպատակը «Բորուսսիայի» կազմում ցանկացած խաղում հաղթելն է,-ասել է հայ ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը գերմանական ակումբի հետ կնքել է քառամյա պայմանագիր: allsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |