3.41.25 AM Հենրիխ Մխիթարյան. Եկել եմ «Բորուսսիային» օգնելու համար | |
Այսօր կայացավ Հենրիխ Մխիթարյանի առաջին պաշտոնական մամուլի ասուլիսը' Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստի կարգավիճակով: Հայ ֆուտբոլիստը նշել է, որ «Բորուսսիայի» առաջարկը մի քանի տարբերակներից գերադասել է, որովհետև է սիրտն է այդպես թելադրել: Մխիթարյանը լրագրողների' իրեն Մարիո Գյոտցեի հետ համեմատելուն ի պատասխան խնդրել է նման համեմատություններ չանել. -Ես եկել եմ այստեղ' «Բորուսիային» օգնելու նպատակով: Այսքանը: Բունդեսլիգան շատ հետաքրքիր առաջնություն է, իսկ «Բորուսսիայի» մարզադաշտի մթնոլորտը հիասքանչ է: Այստեղ եկել եմ «Բորուսսիայի» օգնելու համար: Հույս ունեմ, որ մեր թիմը երկրորդը չի լինի և չի զղջա տրանսֆերների համար ծախսած ոչ մի գումարների համար,-ասել է Մխիթարյանը: Հենրիխ Մխիթարյանը պատմել է նաև, որ թիմակիցներն իրեն օգնում են սովորել գերմաներեն բառեր, երգեր, իսկ իր առաջին գերմաներեն բառը եղել է Danke-ն' շնորհակալություն: allsport.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |