7.32.04 AM Հենրիխ Մխիթարյան. «Չեմ մտածում այն մասին, թե քանի գոլ պետք է խփեմ» | |
Իր հերթական մեծ հարցազրույցն է տվել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Այս անգամ նա պատասխանել է ruhrnachrichten.de-ի թղթակցի հարցարեին: Ներկայացնում ենք հարցազրույցի թարգմանությունը: - Պրն. Մխիթարյան, ճանաչու՞մ եք Կառլ-Հայնց Ռումենիգեին: - Գիտեմ, որ նա մեծ ֆուտոլիստ է եղել: Տեսել եմ տեսագրություններ նրա խաղերից: - Ռումենիգեն ասել է, որ չգիտի ձեր անունը... - Դա նորմալ է: Ես խաղում էի Ուկրաինայում: Շատ մարդ չի դիտում այդ առաջնությունը: - Հիմա նա կճանաչի ձեզ: Կա՞ն տարբերություններ «Բորուսիայի» և «Շախտյորի» մինչմրցաշրջանային նախապատրաստությունների միջև: - Ընդհանուր առմամբ՝ ոչ: Երկու դեպքում էլ բարդ է: Թիմերը միգուցե տարբերվում են իրենց փիլիսոփայությամբ, նրանով, թե ինչպես են ուզում ֆուտբոլ խաղալ: Բայց ես կարճ ժամանակ է ինչ այստեղ եմ և շատ բան չեմ կարող ասել: - Ուշագրավ է, որ հարմարման հետ խնդիրներ գրեթե չունեցաք... - Ես փորձում եմ արագ սովորել և միշտ շատ ուշադիր եմ: Ես լսում եմ, թե ինչ է պահանջում մարզիչը և փորձում եմ արագորեն ինտերգվել և հասկանալ այն ֆուտբոլը, որը թիմը ցանկանում է խաղալ: Բայց դեռևս երկու ընկերական խաղ եմ անցկացրել թիմի հետ: Հետագայում ավելի լավ կարելի կլինի դատել: - Այստեղ` Բադ Ռագացում, Յուրգեն Կլոպը շատ է խոսում ձեզ հետ: Ի՞նչ է նա ասում: - Նա օգնում է ինձ, խորհուրդներ է տալիս, բացատրում է գործընթացում և ասում է, թե ինչպես պետք է վարվեմ խաղադաշտում: - Ի՞նչ դեր է խաղացե Կլոպը «Բորուսիայի» նկատմամբ հետաքրքրության հարցում: - Մեծ նա, նա հիանալի մարզիչ է: Նա հասել է նրան, որ մեծ թիմ է դարձրել «Բորուսիան» և այստեղ պրոֆեսիոնալ կերպով է ամեն բան: - «Բորուսիայի» և «Շախտյորի» խաղաոճերը նման են: Դա նույնպե՞ս դեր է խաղացել: - Այո, բայց միայն նման փիլիսոփայությունը բավարար չէ: Միայն քեզանից է կախված, թե որքան արագ կգտնես քեզ նոր թիմում - 25 գոլ Ուկրաինայի առաջնության 29 խաղում: Դուքհարձակվո՞ղ եք: - Ես հարձակողական կիսապաշտպան եմ (ծիծաղում է): Դաշտում շատ եմ տեղափոխվում: Սկսում եմ 10 համարի դիրքում, հետո տեղափոխվում եմ 9 համարի դիրք, երբեմն էլ՝ 6 համարի: - Ուկրաինայի առաջնության և Բունդեսլիգայի միջև մեծ է տարբերությունը: Քանի՞ գոլ եք նախատեսում խփել առաջիկա մրցաշրջանում: - Չեմ մտածում այդ մասին և չեմ ցանկանում լրացուցիչ ճնշման տակ հայտնվել: Իհարկե, կան ակնկալինքեր, բայց կոնկրետ որևէ թվի մասին չեմ մտածում: - Ի՞նչ ակնկալիքներ ունեք «Բորուսիայից»: - Ֆուտբոլ խաղում ես հաղթելու և տիտղոսներ նվաճելու համար: Որպես մարզիկ, պետք է ամեն ինչ անես տիտղոս նվաճելու համար: Միայն այդպես կարող ես անունդ թողնել պատմության մեջ: - Հինգ լեզվի եք տիրապետում: Կարո՞ղ ես նախատասություն ասել գերմաներենով: - Man sollte immer dazulernen wollen. Wenn man aufhört zu lernen, hört man auf zu leben. (Անընդհատ պետք է սովորել: Երբ դադարում ես սովորել, դադարում ես ապրել): - Քչերը գիտեն, թե ինչպիսին է Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլից դուրս: - Երբեմն սիրում եմ կինո կամ թատրոն գնալ: Ժամանակ առ ժամանակ փոփոխություններ են պետք: Բայց ես նաև սիրում եմ մնալ տանը և հանգստանալ: Չեմ սիրում անընդհատ նույն բանով զբաղվել: totalfootball.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |