1.44.29 AM Հենրիխ Մխիթարյան. Չեմ կարողանում համբերել | |
Ոտքիս հետ կապված խնդիրներ այլեւս չկան, հայտարարել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ապաքինվել է վնասվածքից, սակայն դեռ անհատական ծրագրով է մարզվում: «Անհամբերությամբ սպասում եմ տղաների հետ մարզվելուն: Չեմ կարողանում համբերել: Ոտքիս հետ կապված խնդիրներ այլեւս չկան»,- ֆեյսբուքյան էջում գրել է 24-ամյա Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 10-ին: Ավելի վաղ Մխիթարյանն ընդգրկվել էր Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմում, որը կնախապատրաստվի օգոստոսի 14-ին կայանալիք ալբանացիների հետ ընկերական խաղին: NEWS.am Sport | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
| |