6.46.33 PM Հենրիխ Մխիթարյան. «Ամեն ինչ անում եմ հայրիկիս երազանքն իրականացնելու համար» | |
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Bild-ի թղթակցի հարցերին: - Շնորավորում ենք: Մեկ շաբաթից պակաս է, որ Գերմանիայում ես, բայց արդեն առաջին տիտղոսդ ես հաղթել: - Ի՞նչ տիտղոս: - BILD.de-ում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել ես լավագույն ձեռքբերում՝ գերազանցելով Մարիո Գյոթցեին... - Ինձ համար դա այդքան կարևոր չէ: Իմ գլխավոր նպատակն է թիմիս օգնելը և իրական տիտղոսներ նվաճելը: Դա յուրաքանչյուր մարզիկ էլ ցանկանում է: Այնուամենայնիվ, հաճելի է, որ իմ օգտին են քվեարկել: - Զայրացնու՞մ է, որ քեզ անդընդհատ Մարիո Գյոթցեի հետ են համեմատում: - Մենք երկու տարբեր ֆուտբոլիստներ ենք, յուրաքանչյուրս ունի իր առավելություններն ու թույլ կողմերը: Մեկ տարի անց, մի գուցե կարելի կլինի համեմատել, բայց ոչ հիմա: Ես դեռևս ընդամենը երկու ընկերական խաղ եմ անցկացրել: Դա ոչինչ չի նշանակում: - Բայց հիմա դու նաև կրում ես Գյոթցեի 10 համարը... - Անկեղծ ասած, համարը երբեք կարևոր չի եղել ինձ համար: Նախորդ բոլոր ակումբներումս 22 համարն եմ կրել: Գլխավորը դաշտում ցույց տված խաղն է, իսկ համարն էական չէ: - Դու հայտնի ես որպես լեզվական հանճար և լավ տիրապետում ես հինգ լեզուների: Կարո՞ղ ես առաջին ամբողջական նախադասությունն ասել գերմաներենով: - (ծիծաղում է)«Երկուսն եմ կարող...» - Որո՞նք: - (ծիծաղում է) „Ich will immer lernen! և Ich stehe in einem Eisbecken." («Միշտ ցանկանում եմ սովորել» և «Ես կանգնած եմ Eisbecken»-ում (Eisbecken-ը սառցե վաննա է, որտեղ ֆուտբոլիստները հանգստանում են-TF)) - Ընկերուհի ունե ՞ս: - Բայց դա անձնական հարց է: Ո'չ: Մարզաբազային մոտ բնակարան եմ փնտրում: - Հայրդ, ով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, 17 տարի առաջ մահացել է գլխուղեղի ուռուցքի հետևանքով: Դու հանուն նրա՞ ես խաղում: - Այո, այդպես է: Ես խաղում եմ հանուն հայրիկիս: Նա միշտ ցանկանում էր, որ ֆուտբոլիստ դառնամ, և ամեն ինչ անում եմ նրա երազանքն իրականացնելու համար: totalfootball.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |