6.44.14 AM Գյունդողանը վնասվածք է ստացել | |
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը վնասվածք է ստացել «Վյուրցբուրգի» հետ ընկերական խաղում: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի ստացած կոճի վնասվածքը լուրջ չէ: Ամենայն հավանականությամբ, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը շարքից դուրս կմնա մինչև այս շաբաթվա վերջ, երբ դորտմունդցիները կմեկնարկեն Գերմանիայի գավաթում, սակայն նույնիսկ վատագույն դեպքում նա կվերականգնվի մինչև Բունդեսլիգայի մեկնարկը: Ընդգծենք, որ գավաթային մրցավեճում «Բորուսսիան» մրցելու է «Ուիլհեմշաֆենի», իսկ Բունդեսլիգայում' «Աուգսբուրգի» հետ: ALLSPORT.AM | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |
| |