Շաբ, 28-Հունիս-2025, 0.50.14 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 7 » Գյունդողանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակչին
4.43.48 AM
Գյունդողանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակչին
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակչի' «Բավարիայի» հետ հանդիպմանը, որը կկայանա «Ուեմբլի» մարզադաշտում:

Հիշեցնենք' Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը շաբաթ օրը կայացած մյունխենցիների հետ մրցավեճում խաղադաշտը լքեց ժամանակից շուտ, ու նրա մոտ ազդրի վնասվածք էր կասկածվում:

Սակայն գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանգստացրել է բոլորին' նշելով, որ խաղացողը փոխարինվել է միայն զգուշավորությունից ելնելով ու լիովին պատրաստ կլինի մայիսի 25-ին կայանալիք եզրափակչին:

22-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում դորտմունդյան թիմի կազմում մասնակցել է 42 հանդիպման' դառնալով 3 գոլի հեղինակ:

allsport.am
Դիտումներ: 459 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]