Ուրբ, 27-Հունիս-2025, 11.41.35 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 24 » Գյոտցեն դեռ կօգնի մեզ այս մրցաշրջանում. Կլոպ
5.14.43 AM
Գյոտցեն դեռ կօգնի մեզ այս մրցաշրջանում. Կլոպ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն դեռ կօգնի իրենց ընթացիկ մրցաշրջանում` չնայած որ հուլիսի 1-ից կրելու է «Բավարիայի» մարզաշապիկը:

«Կարծում եմ` Գյոտցեն կօգնի մեզ հասնել մեր առջև դրված նպատակներին: Նա պետք է շարունակի հարգանքով վերաբերվել իր աշխատանքին:
Այս դեպքերից հետո պետք է կենտրոնանանք ֆուտբոլի վրա: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ նորությունը չազդի մեր թիմի խաղի վրա: Հնարավոր է` այն ավելի ուժեղ և միասնական կդարձնի մեզ», – Կլոպի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Մարիո Գյոտցեն այս մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա», որը կիսապաշտպանի դիմաց վճարելու է 37 մլն եվրո:

sportarmenia.com
Դիտումներ: 464 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]