11.47.37 PM ԳՅՈՏՑԵ. ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ | |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի»երկրպագուների՝ իր նկատմամբ ունացած վերաբերմունքին, հայտնում են գերմանական լրատվամիջոցները: «Ես լիովին հասկանում եմ «Բորուսիայի» երկրպագուներին: Կարող եմ նրանց հասկանալ նույնիսկ այն դեպքերում, երբ նրանք ինչ-որ տեղ չափն անցնում են», - հայտարարել է Գերմանիայի հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Գյոտցեն «Բավարիա» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»: Տրանսֆերային գործարքի մասին հայտնի է դարձել Չեմպիոննների լիգայի 2012/13 թվականների խաղարկության եզրափակիչ խաղից առաջ, որին սակայն Գյոտցեն չի մասնակցել վնասվածքի պատճառով: Մյունխեն տեղափոխությունից հետո, «Բորուսիայի» երկրպագուները Գյոտցեին դավաճան են անվանել: armsport.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |