7.58.10 AM Գյոթցեն՝ «Բորուսիայից» հեռանալու պատճառների մասին | |
Կիսապաշտպան Մարիո Գյոթցեն խոսել է «Բորուսիայից» հեռանալու պատճառների մասին: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի ավարտին Գյոթցեն հեռացավ Դորտմունդի «Բորուսիայից» և 37 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բավարիա»: Նր այս քայլը դարձավ դորտմունդյան ակումբի երկրպագուների դժգոհություն պատճառ: «Ես կարող եմ հասկանալ «Բորուսիայի» երկրպագուների հիասթափության պատճառը: Դորտմունդում ես բավական շատ խաղաժամանակ ունեի, բայց տեղափոխվեցի նրա գլխավոր մրցակից ակումբը»,-ասել է Գոթցեն: «Բայց ար-ե գոնե մի պահ իրավիճակին նայել իմ տեսանկյունից: Ես ցանկանում էի, որպես ֆուտբոլիստ, աճել: «Բավարիայում» համադրված են բոլոր լավագույն որակները: «ինչո՞ւ ես որոշեցի լքել Դորտմունդը: շատ պատճառներ կային. Մարզիչը, ակումբը և ես ցանականում էի ինչ-որ նոր բան փորձել»: Հիշեցնենք, որ Գյոթցեն իր նորամուտն է տոնել «Բավարիայի» կազմում՝ 30 րոպե մասնակցելով ընկերական խաղին (4:1): Sport.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |