Ուրբ, 27-Հունիս-2025, 11.36.03 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 27 » ԳՎԱՐԴԻՈԼԱ. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ
6.34.05 AM
ԳՎԱՐԴԻՈԼԱ. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ շատ է ցանկանում հաղթել Դորտմունդի «Բորուսիային» Գերմանիայի Սուպերգավաթի խաղում, հայտնում է գերմանական մամուլը:

Չեմպիոնների լիգայի 2012/13 մրցաշրջանի եզրափակչի մասնակիցների միջև հանդիպումը տեղի կունենա այսօր` հուլիսի 27-ին:

«Խոսքը մրցանակի մասին է, որոնք միշտ էլ կարևոր են: «Բավարիայի» գլխավոր մարզչի համար արդարացումներ գոյություն չունեն, նա պետք է միշտ հաղթի: Ցանկանում եմ տեսնել, թե ինչի ենք հասել շատ կարճ ժամանակահատվածում»,- հայտնել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել էր, որ «Բավարիան» աշխարհի լավագույն ակումբն է, բայց «Բորուսիան» կարող է հաղթել նրան:

armsport.am
Դիտումներ: 347 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]