Ուրբ, 27-Հունիս-2025, 11.56.08 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 12 » Գրոսկրոյց. Ես Մխիթարյանին մի քիչ գերմաներեն և մի քանի երգ կսովորեցնեմ
2.02.14 AM
Գրոսկրոյց. Ես Մխիթարյանին մի քիչ գերմաներեն և մի քանի երգ կսովորեցնեմ
Մեկը ժամանում է հեռավոր Հայաստանից, մյուսը՝ ուղնուծուծով բորուսցի է: Եթե Հենրիխ Մխիթարյանն ու Քևին Գրոսկրոյցը Բադ Ռագացի հավաքի ժամանակ կիսում են մարզաբազայի սենյակը, «ինտեգրման նախարար Գրոսկրոյցը» ողջ ուժը ներդնում է՝ նորեկին Բորուսիայով ոգևորելու համար:

Այն բանից հետո, երբ «Բազելի» դեմ ընկերական խաղում աշխատանքն ավարտվեց ու ֆուտբոլիստները զբաղեցրին իրենց հյուրանոցային համարները, Քևին Գրոսկրոյցի օրը դեռ ավարտված չէր: Արմատային դորտմունդցին սենյակը պետք է կիսեր Հենրիխ Մխիթարյանի հետ:

Դորտմունդյան ակումբի պատմության ամենաթանկարժեք խաղացողը, ով մի քանի օր առաջ իր ստորագրությունը դրեց պայմանագրի ներքո, ծնվել է հեռավոր Հայաստանում և խաղում էր ոչ այնքան մոտ Ուկրաինայում: Գրոսկրոյցն ընդհակառակը, ծնվել է Դորտմունդում, «Բորուսիայի» երկրպագու է իր ողջ գիտակցական կյանքը և երկրպագում էր այս ակումբին հարավային տրիբունայում, չնայած մեկ այլ ակումբի պրոֆեսիոնալ խաղացող էր: Գրոսկրոյցն ուզում է Մխիթարյանին սովորեցնել Դորտմունդյան երկրպագուական երգեր, միաժամանակ հայ տղան շատ լավ երգում է, և այս հանգամանքների դավարությունը շատ հաջող է պատահական լինելու համար: Վերջապես, Մխիթարյանը պետք է ինտեգրվի որքան հնարավոր է շուտ, որպեսզի իրեն լավ զգա և խաղա այն ֆուտբոլը, որն իրենից սպասում են:

Այս դեպքում դա շատ կարևոր առաջադրանք է, որը պետք է իրագործի Գրոսկրոյցը:

Առաջադրանքը բավականին հետաքրքիր է, եթե լսենք Գրոսկրոյցին. «Ես նրան մի քիչ գերմաներեն և մի քանի երգ կսովորեցնեմ: Դրանից հետո նրան դերբիի մասին որոշ բաներ կպատմեմ, որպեսզի իմանա այն ամենը, ինչ պետք է իմանա»:

Այն, որ Գրոսկրոյցը կարողանում է ինտեգրել նորեկներին, նա արդեն ապացուցել է Կագավայի օրինակով: Գրոսկրոյցի հագին մարզաշապիկ ու կարճ տաբատ է, նրա սրունքին Դորտմունդի ուրվագիծն է դաջված, որտեղ ինքը հույս ունի, որ ավելի հաճախ կխաղա: Հենրիխ Մխիթարյանի հետ իհարկե: Մի տղայի, ում հարկավոր է ինտեգրել: Սինձի Կագավայի հետ դա հաջողվեց: Հեռավոր Ճապոնիայից ժամանած փլեյմեյքերը և Դորտմունդցի տղան երկու տարի ընկերներ էին: Եվ Կագավան հավանաբար դեռ կհիշի BVB-ի երգերի մասին:

Ըստ դորտմունդյան Ruhr Nachrichten պարբերականի
Դիտումներ: 433 | Ավելացրեց: Ibra | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]