Ուրբ, 27-Հունիս-2025, 11.38.36 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 4 » Գործակալներ. Ֆլորենտինո Պերեսն արդեն հանդիպել է Լևանդովսկիի հետ
7.32.38 AM
Գործակալներ. Ֆլորենտինո Պերեսն արդեն հանդիպել է Լևանդովսկիի հետ
Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գործակալներ Մայկ Բարտելն ու Ցեզարի Կուխարսկին նշել են, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդեն հանդիպել է իրենց հաճախորդի հետ, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

«Արքայական» ակումբի ղեկավարությունը Չեմպիոնների լիգայում մադրիդցիների ու դորտմունդյան թիմի հանդիպումներից հետո քննարկում է լեհ հարձակվողին գնելու հնարավորությունը: Պերեսը շատ է հավանել Լևանդովսկիի խաղը:

-Պերեսի փոխարեն մենք նույնպես կձգտեինք նրան, որ գնեինք Լևանդովսկիին: Սակայն ամեն ինչ կախված է անձամբ խաղացողի ցանկությունից: «Բորուսսիայի» ղեկավարությունն արդեն տեղյակ է Ռոբերտի որոշման մասին,- հայտնել են գործակալները:

Հիշեցնենք' ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսսիան» պատրաստ է իր հարձակվողին «Ռեալին» զիջել 20 մլն. եվրոյի դիմաց: Միևնույն ժամանակ, «Բավարիան» էլ լեհ ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 25 մլն. եվրո:

allsport.am
Դիտումներ: 424 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]