Շաբ, 28-Հունիս-2025, 0.30.23 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 27 » Գերմանիայի ու Հոլանդիայի Սուպերգավաթները` այսօր
6.29.25 AM
Գերմանիայի ու Հոլանդիայի Սուպերգավաթները` այսօր
Այսօր եվրոպական ֆուտբոլի առաջատար երկրներից երկուսում կկայանան Սուպերգավաթների հանդիպումները:

Գերմանիայում Բունդեսլիգայի ու երկրի գավաթի հաղթող «Բավարիան» կհանդիպի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսսիայի» հետ: Վերջինիս կազմում հանդիպմանը չի մասնակցի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք ունի: Նշենք' մրցավեճը կայանալու է դորտմունդյան թիմի հարկի տակ' «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, ու մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:30-ին:

Հոլանդիայում նույնպես տեղի կունենա Սուպերգավաթի, կամ, ինչպես այնտեղ անվանում են, «Յոհան Կրոյֆի գավաթի» խաղարկությունը: Գավաթը կվիճարկեն չեմպիոն «Այաքսն» ու գավաթակիր «ԱԶ Ալկմաարը»: Այս խաղն էլ կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

allsport.am
Դիտումներ: 422 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]