4.46.48 AM Գերմանիայի Գավաթ. Դորտմունդի «Բորուսիայի» մեկնարկային կազմը (ֆոտո) | |
Հայտնի է Դորտմունդի «Բորուսիայի» մեկնարկային կազմը «Վիլհեմսհաֆենի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչի խաղում, փոխանցում է ակումբի ֆեյսբուքյան էջը: «Բորուսիա». Միտչել Լանգերակ, Կեւին Գրոսկրոյց, Նեւեն Սուբոտիչ, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Սեբաստիան Կել, Իլկայ Գյունդոգան, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Ռոբերտ Լեւանդովսկի: Հենրիխ Մխիթարյանի անունը բացակայում է «Բորուսիայի» հայտացուցակից: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն ապաքինվել է վնասվածքից, սակայն դեռ անհատական ծրագրով է մարզվում: Օգոստոսի 3-ին կայանալիք «Վիլհեմսհաֆեն» - «Բորուսիա» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին: ![]() NEWS.am Sport
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |