10.47.34 AM Գերմանական մամուլի առաջին արձագանքները Մխիթարյանի նորամուտին. | |
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի նորամուտը Դորտմունդի Բորուսիայի կազմում փայլուն ստացվեց: Առաջին իսկ խաղում նա դարձավ գոլային փոխանցման և գոլի հեղինակ: Մինչև ընդմիջում Բորուսիան հաղթեց 2-1 հաշվով, ապա փոխվեց ողջ թիմի կազմը: reviersport.de - Ո՞վ էր ապացույց ուզում, որ Մխիթարյանը ժլատ չէ: Նա հիանալի հնարավորություն ուներ, սակայն հորիոնական գծով գնդակը փոխանցեց Ռոյսին, որը կարող էր նույնիսկ ծափահարել գոլը խփելիս: Մխիթարյանը կես դրույգով կարող է գրքեր գրել այսպիսի վերնագրով. «Հիանալի նորամուտ. Ինչպես տպավորություն գործել նոր ակումբում առաջին խաղում»: Bild. Մեգա-նորամուտ. Մեկնարկից 30 րոպե է անցել, բայց կարող եք գոհ լինել Բորուսիայից: Հատկապես տպավորիչ է Մխիթարյանը, որը գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց: Spox.com. Մխիթարյանը ճիշտ տեղում է totalfootball.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |