7.14.03 AM ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ. ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԲՈՐՈՒՍԻԱ | |
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարիերան կարող է շարունակել Դորտմունդի «Բորուսիայում», պնդում է գերմանական «Bild» պարբերականը։ Նշվում է, որ դորտմունդցիները պատրաստ են 24-ամյա հայ ռմբարկուի համար վճարել 25 միլիոն եվրո և արդեն սկսել են դոնեցկյան ակումբի հետ բանակցությունները։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը», որտեղ, ըստ որոշ աղբյուրների վկայակոչության, պետք է բուժզզնում անցներ կիսապաշտպանը։ Մինչդեռ այս ամենի շուրջ դեռ իրարամերժ տեղեկություն է ստացվում։ Ակնհայտ է մեկ բան, որ Մխիթարյանը դեռևս չի միացել «հանքափորներին», որոնք այս օրերին ուսումնամարզական հավաքի են Ավստրիայում։ m3gAt0N
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |