Շաբ, 28-Հունիս-2025, 0.55.55 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Գերմանական մամուլ. Մխիթարյանն ավելի քան համոզիչ խաղ ցուցադրեց
2.40.40 AM
Գերմանական մամուլ. Մխիթարյանն ավելի քան համոզիչ խաղ ցուցադրեց
Դորտմունդի «Բորուսիայի» մարզչական շտաբը, ղեկավարությունը եւ մարզասերները շատ գոհ են թիմի կազմում Հենրիխ Մխիթարյանի առաջին խաղից: Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մասնակցեց իր նոր թիմի կազմում շվեյցարական «Բազելի» հետ կայացած հանդիպմանը` դառնալով մեկ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Գերմանացիները հետեւյալ կերպ եմ մեկնաբանել Մխիթարյանի խաղը. «Մխիթարյանն ապացուցեց, որ, իրոք, շատ կարեւոր եւ զորեղ համալրում է լինելու թիմի համար: Նա ավելի քան համոզիչ խաղ ցուցադրեց, եւ թիմի երկրպագուները դրանում համոզվելու առիթ ունեցան»:

Sport1.de կայքը կարճ եւ համառոտ գրում է. «Բորուսիայի» ռեկորդային տրանսֆերի հեղինակը փայլուն խաղ հեղինակեց` նպաստելով իր թիմի հաղթանակին»:

Sportal de. «Հենրիխ Մխիթարյան… Սա այն անունն է, որը «Բորուսիայի» երկրպագուները առաջին անգամ չեն լսում: Հայ ֆուտբոլիստը համոզեց իր խաղով եւ միանգամից հարմարվեց թիմի խաղաոճին»:

Ինչ վերաբերում է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, ապա վերջինս ասաց. «Նոր թիմ կառուցելու համար այս երեք գոլերն ու հաղթանակը շատ կարեւոր են»:

football365.am
Դիտումներ: 395 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]