10.55.04 PM Երկրպագուները վիրավորական խոսքեր են գրել Գյոտցեի ծնողների տան պատերին | |
Բորուսսիայի» ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեի տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա» երկրպագուների շրջանում բուռն արձագանք է ստացել: Լուրը լսելուց հետո նրա facebook-ի էջը լցվեց վիրավորական մեկնաբանություններով ու ժամեր անց պարզապես փակվեց: Դրանից հետո նույն ցանցում երկրպագուները խումբ բացեցին, որտեղ շատ կոպիտ ձևով էին մեկնաբանում ու քննարկում ինֆորմացիան: Բացի այդ Գյոտցեի փոքր եղբայրը ստիպված է եղել փոխել դպրոցը, քանի որ ճնշումների էր ենթարկվում: Այսքանին գումարվել է նաև երկրպագուների վիրավորական գրառումները ֆուտբոլիստի ծնողների տան պատերին: allsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |