7.42.37 AM ԵՐԲ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԳՅՈՒՆԴՈՂԱՆԸ | |
Արդեն տեղեկացրել ենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը Վուրցբուրգում կայացած ընկերական հանդիպման ընթացքում վնասել էր կոճը: Ինչպես հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը, խաղացողի վասվածքն այնքան էլ լուրջ չէ: Ամենայն հավանականությամբ, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մինչև այս շաբաթավերջ՝ ֆուտբոլ չի խաղա, երբ դորտմունդյան ակումբը մեկնարկային հանդիպումը կանցկացնի Գերմանիայի Գավաթի խաղարկությունում։ Ռուրյան թիմում՝ Հենրիխ Մխիթարյանի խաղընկերը, նույնիսկ վատագույն դեպքում, կհասցնի արդեն կազմ ու պատրաստ լինել՝ Բունդեսլիգայի առաջին տուրի հանդիպումից առաջ: Ավելացնենք, որ օգոստոսի 10-ին կայանալիք մեկնարկային խաղում «Բորուսիան» հյուրընկալվելու է «Աուգսբուրգին»: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
| |