Շաբ, 28-Հունիս-2025, 0.43.30 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 28 » Էրիքսենը կարող է տեղափոխվել «Բորուսիա»
7.56.12 AM
Էրիքսենը կարող է տեղափոխվել «Բորուսիա»
Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը, ում անունը վերջին շրջանում կապում են անգլիական «Լիվերպուլի» հետ, հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետաքրքրությունների շարքում, տեղեկացնում է Goal.com-ը:

Գերմանացիները ցանկանում են ձեռք բերել Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին, որպեսզի վերջինս փոխարինի թիմից հեռացող Մարիո Գյոտցեին:

Ավելացնենք, որ «Այաքսի» տեխնիկական տնօրեն Մարկ Օվերմարսը հաստատել է, որ ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխելու է թիմը.

- Քրիստիանը մեզ ասել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել: Ես կարծում եմ, որ նա գործակալի հետ կքննարկի ստացվող բոլոր առաջարկները,- ասել է պաշտոնյան:

ArmFootball.com
Դիտումներ: 494 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]