Ուրբ, 27-Հունիս-2025, 11.50.41 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10 » ԷՐԻԿՍԵՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԻ ՔԱՆԻ ԹԻՄԵՐԻ ՀԵՏ
0.38.01 AM
ԷՐԻԿՍԵՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԻ ՔԱՆԻ ԹԻՄԵՐԻ ՀԵՏ
Ամստերդամի «Այաքսի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի:

Դանիացու պայմանագրի ժամկետն ամստերդամյան ակումբի հետ՝ ավարտվում է 2014 թվականին, այդ պատճառով նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 15 միլիոն ֆունտ ստերլինգ: Ֆուտբոլիստի գործակալ Մարտին Սխոտսը բանակցում է բոլոր հավանական գնորդների հետ, որոնց մեջ, տարբեր տվյալներով, մտնում են` «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Մոնակոն», Դորտմունդի «Բորուսիան» և «Միլանը»:

«Կապ ենք պահպանում որոշ թիմերի հետ: Դեռ դժվար է ասել արդյո՞ք տրանսֆերը կկայանա»,- ասել է գործակալը:

Հատկանշական է, որ Էրիկսենը չի ցանկանում իր ներկայիս թիմին առանց եկամտի թողնել, նույնիսկ եթե թիմերից մեկի հետ գործարքը չկայանա:

«Նա ցանկանում է, որ «Այաքսն» իր տեղափոխությունից շահույթ ստանա: Այդ պատճառով դանիացին կերկարաձգի իր պայմանագիրը, եթե իր համար նոր ակումբ չգտնի»:


armsport.am
Դիտումներ: 448 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 4.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]