Շաբ, 28-Հունիս-2025, 0.15.24 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 28 » Դորտմունդի «Բորուսսիան» միանգամից երկու պաշտոնական հայտարարություն է արել
4.39.54 AM
Դորտմունդի «Բորուսսիան» միանգամից երկու պաշտոնական հայտարարություն է արել

Դորտմունդի «Բորուսսիան» տրանսֆերների հետ կապված այսօր միանգամից երկու պաշտոնական հայտարարություն է արել:

Նախ, թիմի պաշտպան Ֆելիպե Սանտանան պաշտոնապես դարձել է «Շալկե-04»-ի ֆուտբոլիստ: Տեղեկացվում է, որ 27-ամյա բրազիլացին գելզենկիրխենյան ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը կգործի մինչև 2016 թվականի հունիսի 30-ը: Ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում:

Իսկ մյուս հայտարարությամբ դորտմունդյան ակումբը տեղեկացրել ոչ թե կորստի, այլ' ձեռքբերման մասին: Խոսքը Բրեմենի «Վերդերի» 24-ամյա կենտրոնական պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի ձեռքբերման մասին է: Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2018 թվականը ու նոր թիմում կսկսի հանդես գա այս տարվա հուլիսի 1-ից:

allsport.am

Դիտումներ: 457 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Artur-I  
0
SHAT LAVER 2 ORD@ VAYC ARAJIN@ CE

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]