Շաբ, 28-Հունիս-2025, 0.24.48 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 7 » Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրեց նորեկներին (ֆոտո)
5.44.32 AM
Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրեց նորեկներին (ֆոտո)
Գաբոնի հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը պաշտոնապես ներկայացվել են որպես Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Բորուսիայի» նորեկների շնորհանդեսը կայացել է Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում անցկացված բարեգործական խաղից առաջ: Այդ հանդիպումն ավարտվել է Յուրգեն Կլոպի թիմի հաղթանակով՝ 9:1 հաշվով: Խաղին ներկա են եղել 49 500 երկրպագուներ, իսկ հասույթը կազմել է 170 հազար եվրո:

Օբամեյանգը «Բորուսիա» է տեղափոխվել ֆրանսիական «Սենտ Էթյենից», իսկ Պապաստատոպուլոսը՝ Բրեմենի «Վերդերից»:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ 4 տարվա պայմանագիր կնքած Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 8-ին է մեկնելու Գերմանիա: 


NEWS.am Sport
Դիտումներ: 501 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]