Ուրբ, 27-Հունիս-2025, 11.50.10 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 4 » ԴՈՐՏՄՈՒՆԴԻ ԲՈՐՈՒՍԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԽԱՂԱԼ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԵՏ
8.51.30 PM
ԴՈՐՏՄՈՒՆԴԻ ԲՈՐՈՒՍԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԽԱՂԱԼ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԵՏ
Դորտմունդի «Բորուսիան» հրաժարվել է «Telekom Cup» մինչսեզոնային մրցաշարի կիսաեզրափակչում, որը կայանալու է Մենխենգլադբախում հուլիսի 20-ին, խաղալ «Բավարիայի» հետ, հայտնում է «Sport Bild»-ը:

Դրանից մեկ շաբաթ անց դորտմունդցիները Սուպերգավաթի շրջանակում կրկին պետք է հանդիպեն «Բավարիայի» հետ: Այդ պատճառով էլ թիմի ղեկավարությունը որոշել է վաղաժամ խուսափել Չեմպիոնների լիգայի եզրափակչի կրկնությունից:

Այդպիսով, «Telekom Cup»-ի կիսաեզրափակիչներում միմյանց դեմ կխաղան՝ Դ.«Բորուսիա»-Մ. «Բորուսիա» և «Բավարիա»-«Համբուրգ»:

Դժվար չէ կռահել, որ եթե իրենց կիսաեզրափակիչներում թիմերը հաղթեն, այնուամենայնիվ Դորտմունդի «Բորուսիան» և «Բավարիան» ստիպված են լինելու միմյանց հետ հանդիպել՝ հուլիսի 21-ին:

armsport.am
Դիտումներ: 378 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]