Շաբ, 28-Հունիս-2025, 0.20.06 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 8 » Դորտմունդի «Բորուսիան»՝ Եվրոպայի ամենահաճախելի ակումբ
1.05.13 AM
Դորտմունդի «Բորուսիան»՝ Եվրոպայի ամենահաճախելի ակումբ
Դորտմունդի «Բորուսիան» գլխավորում է Եվրոպայի ամենահաճախելի ֆուտբոլային ակումբների վարկանիշային ցուցակը:

Յուրգեն Կլոպի թիմի տնային խաղերին միջինը ներկա են լինում 80 520 երկրպագուներ:

Երկրորդ տեղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» է, որի խաղերին «Օլդ Տրաֆորդում» այցելում են միջինը 75 529 երկպագուներ: Լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնան»՝ միջինը 71 150 երկրպագու:

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիան» չորրորդն է (71 100), իսկ Մադրիդի «Ռեալը» 5-րդ տեղում է (68 876), հաղորդում է Sports.ru-ն:

Լավագույն 100-յակում ռուսական ակումբներից տեղ է գտել միայն Կրասնոդարի «Կուբանը», որը 99-րդ տեղում է: Կրասնոդարցիների տնային խաղերին միջինը ներկա են լինում 20 933 երկրպագուներ:

NEWS.am Sport
Դիտումներ: 438 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]