0.33.22 AM Դմիտրի Սելյուկ. «Մոնակոն» հետաքրքրված է Օզբիլիզի ծառայություններով» | |
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը «Футбол» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի «Բորուսսիա» տեղափոխությանը: - Երեք տարի առաջ ես անմիջական մասնակցություն եմ ունեցել, որպեսզի Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվի դոնեցկյան ակումբ: Ես գոհ եմ, թե Մխիթարյանն ինչպես է խաղացել «Շախտյորում», քանի որ նա «Շախտյորին» միայն հաղթանակներ ու դրական էմոցիաներ է պարգևել, իսկ «Շախտյորն» էլ Մխիթարյանին մեծատառով ֆուտբոլիստ է սարքել, ով արդեն տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսսիա», այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այդ տրանսֆերը բոլորի համար շատ լավ էր: - Իսկ ի՞նչ կասեք հենց բանակցությունների մասին: Ինչպե՞ս ստացվեց, որ «Բորուսսիան» «Լիվերպուլի» քթի տակից վերցրեց Մխիթարյանին: - «Լիվերպուլի» պարագայում ես բանակցություններ էի վարում մինչ այն պահը, երբ Հենրիխի հետ կապված որոշակի ինտրիգներ սկսվեցին: Սկզբունքորեն, «Լիվերպուլը» շատ վաղուց հետաքրքրվում էր Մխիթարյանի ծառայություններով: Նրանք պատրաստ էին 25մլն եվրոյի սահմաններում գնել նրան: Անկասկած, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դորտմունդի «Բորուսսիան», ով ավելի շատ ֆուտբոլիստներ էր վաճառել ու ավելի շատ գումար էր ստացել, նրանք 27.5մլն եվրոյով իրենց ակումբի համար ռեկորդ սահմանեցին: Կարծում եմ, որ Դորտմունդը երբեք իր պատմության ընթացքում այդպիսի գումարով ֆուտբոլիստ չի գնել: - Եթե խոսենք թվերի լեզվով 27,5մլն եվրոն շա՞տ է, թե՞՝ քիչ այնպիսի ֆուտբոլիստի համար, ինչպիսին Մխիթարյանն է: - «Բորուսսիայի» համար դա ռեկորդային գումար է, բայց մենք տեսնում ենք, որ «Շախտյորը» Եվրոպայի առաջատար ակումբերից մեկն է, ոչ միայն ֆուտբոլում, այլև ֆուտբոլիստների վաճառքի հարցում, որը շատ գրավիչ պահ է ակումբի տրանսֆերային քաղաքականության առումով: Այդ իսկ պատճառով հենց վաճառքը, այլ ոչ թե գնում է հանդիսանում այդ չափանիշը, որով գնահատում են ֆուտբոլային ակումբի աշխատանքը: - Այդ գումարի ո՞ր մասն է «Շախտյորը» ստացել, հաշվի առնելով, որ թիմին էր պատկանում ֆուտբոլիստի իրավունքների միայն մի մասը: - Սկզբում, դեռ երեք տարի առաջ, երբ ֆուտբոլիստի և «Շախտյորի» միջև պայմանագիր էր կնքվել, որին մասնակցել էր նաև Մկրտչյանը: Այդ պայմանագրում նշված էր, որ ֆուտբոլիստի իրավունքների 50 տոկոսը տնօրինում է «Շախտյորը», իսկ մյուս կեսը պատկանում է Մկրտչյանին: 50 տոկոս իրավունքների համար «Շախտյորը» վճարել է 7.5մլն եվրոն, երբ Հենրիխը դեռ այսօրվա Հենրիխը չէր: Հաշվի առնելով, որ «Շախտյորը», որ գործնական հարաբերություններում իրեն շատ ազնիվ ու ճիշտ է պահում, ապա Մկրտչյանը լրացուցիչ ևս 13.750.000 եվրո կստանա: Այսօր աշխարհում շատ տարածված է այդ պրակտիկան, երբ ֆուտբոլիստի իրավունքների մի մասը տնօրինում են այլ ընկերություններ, անձիք, ովքեր պատրաստ են ֆուտբոլիստների վրա ներդրումներ կատարել: Երբ Հենրիխը տեղափոխվեց «Շախտյոր», նույն Մկրտչյանը իրավունքների 50 տոկոսի վրա ներդրում էր կատարել: Շատ կարևոր է գործ ունենալ այնպիսի մարդկանց ու ակումբի հետ, օրինակ «Շախտյորի» հետ: Այդ թիմը Մկրտչյանի հետ համաձայնեցնում էր ցանկացած մանրուք, քանի որ դոնեցկյան ակումբը բիզնեսի բնագավառում նույնպես շատ ազնիվ գործընկեր է: Նույնը չէի ասի Մկրտչյանի վերաբերյալ: Ես նրա հետ գործնական հարաբերություններ ունեմ կապված հավաքականի ֆուտբոլիստ Օզբիլիզի հետ: Նա Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ է, որի հանդեպ իրավունքները հավասարապես կիսված են: Այժմ «Կուբանը» Օզբիլիզին վաճառելու երկու առաջարկ է ստացել, մեկը «Մոնակոյից»: Բայց ցավոք, պարոն Մկրտչյանը «Շախտյորի» նման չի գործում՝ մաքուր, թափանցիկ և բաց, նա նույնիսկ ինձ, որպես գործընկեր ինձ ոչինչ չի հայտնել: Այնպես որ այդպիսի երկակի ստանդարտներ էլ են պատահում: Բայց մեզ դատարանը կդատի, դա արդեն գործի երկրորդ մասն է: Այդ իսկ պատճառով Մխիթարյանի տրանսֆերը «Շախտյորին» միջազգային շուկայում մեծ հեղինակություն բերեց: Դոնեցկյան թիմի հետ կարելի է և պետք է աշխատել: Բացի այդ, աշխատելով «Շախտյորի» հետ և ունենալով ներդրումներ այդ թիմում, դու միայն շահում ես: - Խոսենք մարզական կողմի մասին, «Շախտյորի» համար Մխիթարյանի հեռանալը որքանո՞վ կազդի: - Ըստ իս, «Շախտյորի» համար ավելի ցավալի է Ֆեռնանդինյոյի կորուստը: Հենրիխը շատ լավ ֆուտբոլիստ է: Անկասկած, նա ռմբարկու է: Բայց «Շախտյորն» արդեն ցույց է տվել, որ թիմից շատ ֆուտբոլիստներ են հեռացել, բայց նա միայն ուժեղացել է, դա խոսում է այն մասին, որ ճիշտ քաղաքականություն է տարվում, իսկ ֆուտբոլիստների վաճառքը դա ուղղակի լակմուսի թուղթ է: Այս մրցաշրջանում նրանք 100մլն-ի վաճառք են իրականացրել: Միայն «Պորտուն» է, որ այդ գումարի ֆուտբոլիստներ է վաճառել, մնացած բոլոր թիմերը շատ հետ են: ArmFootball.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |