Ուրբ, 27-Հունիս-2025, 11.57.33 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » ԴԵՊԻ ՉԵԽԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ. ՈՒՂԵՒՈՐՈՒԹՅՈՒՆ FAF-Ի ՀԵՏ
6.52.57 AM
ԴԵՊԻ ՉԵԽԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ. ՈՒՂԵՒՈՐՈՒԹՅՈՒՆ FAF-Ի ՀԵՏ
Սեպտեմբերի 6-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում Պրահայում կայանալու է Չեխիա - Հայաստան հանդիպումը:

Այս կապակցությամբ FAF-ը, Չեխական ավիաուղիների հետ համատեղ կազմակերպում է աննախադեպ ուղևորություն երկրպագուների համար ուղիղ չվերթով` Երևան-Պրահա-Երևան: Ուղևորության արժեքը մեկ անձի համար 520 եվրո է, որի մեջ ընդգրկված չէ շենգեն վիզան (վիզան լրացուցիչ 80 եվրո): Փաթեթը ներառում է 5 օր, 4 գիշեր Պրահայում, ուր տեղի կունենա ֆուտբոլային հանդիպումը: Ավելորդ չէ նշել, որ սահմանված գինը ինքնարժեքային է և հնարավոր ամենամատչելի տարբերակն է: Միայն ինքնաթիռի տոմսի շուկայական արժեքը 600 եվրո է: Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շտապել: Տեղերի ամրագրման և հարցերի դեպքում կարող եք զանգահարել` 099 227788 , 094 005902 հեռախոսահամարներով: 

armpes.com
Դիտումներ: 392 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 3.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]