Շաբ, 28-Հունիս-2025, 5.04.11 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 1 » Չենք պատրաստվում ռիսկի դիմել. Կլոպը՝ Մխիթարյանի մասին
9.11.56 AM
Չենք պատրաստվում ռիսկի դիմել. Կլոպը՝ Մխիթարյանի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն մարզվում է անհատական ծրագրով: Մխիթարյանը «Լյուցերն»-ի դեմ ընկերական խաղում սրունքաթաթի առաջային մասի կապանների մասնակի կտրվածք էր ստացել:

Bild-ն այսօր տեղեկատվություն էր տարածել, որ Մխիթարյանը կարող է մասնակցել Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում օգոստոսի 3-ին կայանալիք հանդիպմանը: «Բորուսիա»-ի հակառակորդը Գերմանիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վիլհելմսհաֆեն» ակումբն է:

Այնուամենայնիվ, «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ չի պատրաստվում ռիսկի դիմել:

«Վերականգնման գործընթացում Մխիթարյանը ճիշտ ուղու վրա է: Նա ուղղակի զարմանալի արագությամբ մարզման ժամանակ հաղթահարեց 1000մ տարածությունը: Ցավերը գրեթե անհետացել են, բայց մենք չենք պատրաստվում ռիսկի դիմել»,- հայտարարել է Կլոպը:

1in.am
Դիտումներ: 567 | Ավելացրեց: Լյովա | - Վարկանիշ -: 4.7/7
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ՄԽԻԹԱՐՅԱՆ  
0
bayc arji 10-15 rope xaxacnel voch te vnas klni ayl ogut

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]