7.13.05 AM Բրենդան Ռոջերս. «Միակ հիասթափությունն այն է, որ ձեռքից բաց թողեցինք Մխիթարյանին» | |
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, խոսելով իր թիմի վարած տրանսֆերային քաղաքականության մասին, անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` նշելով, որ նրանք չկարողացան ձեռք բերել վերջինիս Չեմպիոնների լիգայում հանդես չգալու պատճառով: - Եթե դու Չեմպիոնների լիգայում չես խաղում, ապա դժվարություններ են առաջանում: Մենք բոլորս էլ նույն նպատակն ունենք, մենք ուզում ենք խաղալ այդ մրցաշարում: Ցանկացած մարզիչ ու ֆուտբոլիստ էլ ուզում է խաղալ բարձր մակարդակով: Այս հարցը միշտ էլ ծագում է, երբ մենք լավ ֆուտբոլիստ ենք ուզում ձեռք բերել: Սակայն ես համոզված եմ, որ բարձրակարգ ֆուտբոլիստները դեռ ցանկանում են խաղալ մեր թիմում: Բազմաթիվ ֆուտբոլիստների անուններ են շոշափվել կապված մեր թիմի հետ, սակայն մենք միայն մեկ գլխավոր նպատակ ունեինք, և ցավոք, մենք այդպես էլ հնարավորություն չունեցանք խոսել ֆուտբոլիստի հետ մինչև նրա` «Շախտյորից» հեռանալը: Մենք խոսել էինք «Շախտյորի» հետ ու նրանք թույլ էին տվել բանակցել ֆուտբոլիստի հետ, սակայն, դժբախտաբար, մենք այդպես էլ հնարավորություն չունեցանք նրա հետ խոսել, քանի որ նա արդեն բանակցում էր Դորտմունդի հետ: Դա հիասթափեցնող էր: Ես միշտ էլ զգում եմ, որ եթե նստեմ ու խոսեմ ֆուտբոլիստի հետ, ապա կարող եմ ներկայացնել ակումբի ծրագրերը: Ես հույս ունեմ, որ դա գրավիչ է ֆուտբոլիստների համար: Այնպես, որ միակ հիասթափությունն այն է, որ մենք ձեռքից բաց թողեցինք Մխիթարյանին: Ես հավատում եմ, որ կլինեն այլ ֆուտբոլիստներ, ովքեր կտեղափոխվեմ մեր թիմ,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: ArmFootball.com | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |