Շաբ, 28-Հունիս-2025, 0.21.00 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 25 » «Բորուսսիան» չեղյալ է հայտարարել Գյոտցեի հրաժեշտի արարողությունը
8.11.45 AM
«Բորուսսիան» չեղյալ է հայտարարել Գյոտցեի հրաժեշտի արարողությունը
Դորտմունդի «Բորուսսիայի» ղեկավարությունը որոշել է չեղյալ հայտարարել թիմի նախկին ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեի հրաժեշտի արարողությունը, տեղեկացնում է Goal.com-ը:

Սպասվում էր, որ արարողությունը պետք է կայանար Գերմանիայի Սուպերգավաթի խաղից առաջ, որտեղ «Բորուսսիան» մրցելու է 21-ամյա ֆուտբոլիստի այժմյան թիմի՝ «Բավարիայի» հետ, սակայն ղեկավարությունը վախենում է երկրպագուների ագրեսիվ վերաբերմունքից:

Հիշեցնենք, որ Գյոտցեն «Բավարիա» է տեղափոխվել 37 մլն եվրո փոխհատուցման դիմաց, իսկ նրա տրանսֆերը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել դորտմունդյան թիմի երկրպագուների մոտ:


ArmFootball.com
Դիտումներ: 447 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]