Ուրբ, 27-Հունիս-2025, 11.23.14 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 19 » «Բորուսսիա». Կլոպին չի անհանգստացնում Լևանդովսկու շուրջ իրավիճակը
8.25.42 AM
«Բորուսսիա». Կլոպին չի անհանգստացնում Լևանդովսկու շուրջ իրավիճակը
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նորմալ է վերաբերվում թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու' թիմը լքելու ցանկությանը:

Լեհ ֆուտբոլիստը վերջերս հասկացնել տվեց, որ հիասթափված է ակումբի ղեկավարության' իրեն «Բավարիային» չվաճառելու որոշումից:

-Այս թիմում Լևանդովսկին իրեն զգում է, ինչպես տանը: Մենք լիովին հանգիստ ենք այս իրավիճակի շուրջ, ու այն մեզ չի անհանգստացնում:

Շատ ուրախ եմ բոլոր նորեկների համար: Շատ հեշտ է աշխատել այսպիսի թիմի հետ,- ասել է Կլոպը:

Հիշեցնենք' նորեկների թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Դիտումներ: 353 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]