6.48.10 PM «Բորուսիայի» տնօրենը պատմել է, թե ինչու մի փոքր ձգձգվեց Մխիթարյանի տրանսֆերը | |
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն Spox.com-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու էր Մխիթարյանի տրանսֆերի մասին խոսելիս նա ասել, որ այն շատ բարդ տրանսֆեր էր. «Մի քանի պատճառ կար, թե ինչու դա մի փոքր երկար տևեց: Առաջին հերթին հարցը նրանում էր, որ մի քանի կողմերի էին պատկանում տրանսֆերային իրավունքները: Բացի այդ Միկիին ցանկանում էին ձեռք բերել մի քանի ակումբներ. կային ակումբներ, որոնք ավելի մեծ գումար էին առաջարկում, քան մենք»: Ըստ նրա խոսքերի, վճռորոշ է դարձել «Բորուսիա» տեղափոխվելու Մխիթարյանի ցանկությունը. «Այո, նա վաղ որոշել էր տեղափոխվել «Բորուսիա», ինչն ի վերջո օգնեց մեզ իրականացնել տրանսֆերը: Այդպես Պրեմիեր լիգայի ակումբների ջանքերը հաջողություն չունեցան»: Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար վճարել է 27.5 միլիոն եվրո: totalfootball.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |