1.42.05 AM «Բորուսիայի» պաշտպանը խաղադաշտ կվերադառնա 2014-ին | |
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լեհաստանի հավաքականի պաշտպան Լուկաշ Պիշչեկը ճողվածքի հեռացման վիրահատության է ենթարկվել, հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։ Ավելի վաղ եզրային պաշտպանը սրունքի վիրահատության է ենթարկվել։ Քանի որ նա չէր կարող մասնակցել հանդիպումներին, որոշել է երկրորդ վիրահատությանը ենթարկվել։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերդառնա կա՛մ 2013-ի դեկտեմբերին, կա՛մ 2014-ի հունվարին։ Գերմանիայի ավարտված առաջնությունում Պիշչեկը մասնակցել է 29 հանդիպման եւ դարձել երկու գոլի հեղինակ։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |