1.29.42 AM Բորուսիայի նորեկները կուժեղացնեն թիմը.Զամեր | |
Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» նորեկները շատ օգտակար կլինեն ինչպես իրենց թիմի, այնպես էլ՝ Բունդեսլիգայի համար, հայտնում է գերմանական մամուլը: «Իհարկե, ես այդ ֆուտբոլիստներին լավ չեմ ճանաչում, բայց բավարար չափով գիտեմ նրանց: Կարող եմ ասել, որ նրանք շատ լավ ձեռքբերում են ինչպես «Բորուսիայի», այնպես էլ՝ Բունդեսլիգայի համար: Այնպես որ, կարող ենք շնորհավորել դորտմունդյան ակումբին»,-ասել է Զամերը: Հիշեցնենք, որ «Բորուսիան» ձեռք է բերել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ինչպես նաև՝ «Սենտ Էտյենի» նախկին հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգին և Սոկրատիս Պապաստատոպուլոսին՝ Բրեմենի «Վերդերից։ Մխիթարյանն արդեն հասցրել է աչքի է ընկել իր նոր թիմում երեկ՝ հուլիսի 10-ին «Բազելի» հետ կայացած ընկերական խաղում (3:1) դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ: armsport.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |